Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հայաստանում «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենա ունենալը ռիսկային է

Հայաստանում «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենա ունենալը ռիսկային է
12.11.2024 | 13:50

Երևանի կենտրոնում, բազմաբնակարան շենքի մուտքից, պահարան էին գողացել: Քաղաքացին դիմել էր ոստիկանություն: Սկզբից ոստիկանները, փորձելով նվազեցնել դեպքի նշանակությունը, ասել էին, որ այդպիսի դեպքեր շատ են լինում և մեծամասամբ չեն բացահայտվում: Պահարանը «կորցրած» քաղաքացին «չհանձնվեց»: Մինչ վերջինս ոստիկանությունում դեպքի վերաբերյալ դիմում էր գրում, «հանկարծ» պահարանն իր տեղում հայտնվեց:

Լսելով այս պատմությունը, յուրաքանչյուրիս մոտ ողջամիտ կասկած կառաջանա, որ ոստիկանությունն ինչ-որ դեր է ունեցել պահարանի գողության մեջ:

Վերջերս անընդհատ ահազանգեր են գալիս, որ Հայաստանով մեկ «Շեվրոլե Վոլտ» (Chevrolet Volt) մակնիշի ավտոմեքենաներից զանգվածաբար գողանում են վերջինիս մասերը, օրինակ` ֆարերը, վահանները և այլն: Մասնագետների կարծիքով «Chevrolet Volt»-ի մասերը համեմատաբար հեշտ և արագ են հանվում: Ոստիկանություն դիմող քաղաքացիներին ոստիկաններն ասում են, որ «խնդիրը զանգվածային բնույթ է կրում, այն վերաբերում է բացառապես «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաներին և գողության դեպքերը հնարավոր չէ բացահայտել»: Եվ չեն բացահայտում:

Ավտոպահեստամասերի փաստացի և վիրտուալ շուկան (օրինակ` list.am կայքը) լեփ-լեցուն է «Chevrolet Volt»-ի օգտագործված պահեստամասերով: Ընդ որում, դրանցով զբաղվում են շատ սահմանափակ թվով անձինք: Այսինքն, մեծ հաշվով, «Chevrolet Volt»-ի պահեստամասերի գողերին բացահայտելն «ուչաստկովու գործ է»: Սակայն, ոստիկանության` «Chevrolet Volt»-ի գործով, անգործությունը ողջամիտ կասկածներ է առաջացնում առ այն, որ ոստիկանությունն ինչ-որ դեր ունի «Chevrolet Volt»-ի մասերի գողության մեջ: Այնպես, ինչպես պահարանի դեպքում:

Պահարանը վերադարձվեց, քանզի այն իրենից գումարային իմաստով մեծ արժեք չէր ներկայացնում: «Chevrolet Volt»-ի պահեստամասերը պահանջված են, հետևաբար` արժեք են ներկայացնում:

Ստացվում է` Հայաստանում «Chevrolet Volt» ունենալը ռիսկային է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3066

Մեկնաբանություններ